19-ամյա Գրիգորը ծառայությունից խուսափելու համար «Ժիլետ» տեսակի սափրիչով ինքնասպանության փորձ է կատարել եւ տեղափոխվել հոգեբուժական բաժանմունք
19-ամյա Գրիգոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի առաջին ուսումնական հրաձգային գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի կուրսանտ, ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, զորամասի գումարտակի թիվ 23 ննջարանում «Ժիլետ» տեսակի սափրիչով ձախ ձեռքի շրջանում կատարել է ինքնավնասում /անդամախեղում/` քերծվածքի տեսքով, և նույն օրն ընդունվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որը հանգեցրել է զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Այսինքն՝ Գրիգոր Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օրի 363 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: