Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 6,7 մագնիտուդ ուժգնյությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Ճապոնիայում: Այդ մասին հայտնել է այդ երկրի սեյսմոլոգիական ծառայությունը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 12:25-ին (Երևանի ժամանակով ժամը 06:25-ին): Հիպոկենտրոնը գտնվել է 50 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո կղզուց ոչ հեռու, դեպի հարավ ընկած հատվածում:
Երկրաշարժը զգացվել է նաև երկրի 13 ենթակառուցվածքներում, այդ թվում՝ Ֆուկուսիմայում: Նախապես հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն այս պահի դրությամբ այն չեղյալ է հայտարարվել:
Ավերածությունների ու զոհերի մասին չի հաղորդվում: