211652_close_icon
views-count2584 դիտում article-date 16:14 11-01-2016

Հենրիխ Մխիթարյան․ Տուխելի գրքի շնորհիվ իմ մոտ շատ փոխվեց

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ այս մրցաշրջանում իր հաջող խաղի համար մեծամասամբ պարտական է թիմի մարզիչ Տոմաս Տուխելին: Վերջինս Մխիթարյանին գիրք է նվիրել` «Ներքին խաղը թենիսում» վերնագրով, որտեղ ներկայացվում է անձնական և պրոֆեսիոնալ առումով կատարելագործվելու ուղիների մասին: «Նախկինում ես շատ էի մտորում, իմ խաղի վերաբերյալ մտատանջվում էի: Քննադատում էի ինձ նույնիսկ ամենաչնչին թերությունների համար: Իսկ այժմ կարող եմ նույնիսկ ծիծաղել, երբ բաց եմ թողնում դարպասը գրավելու լավ հնարավորությունը: Այդ գրքի շնորհիվ շատ բան սովորեցի: Այնպիսի տպավորություն է, որ այդ գիրքը հատուկ իմ համար էր գրված: Այնտեղ նկարագրվում է այն ամենը, ինչ ես նախկինում սխալ էի անում: Իսկ հետո սկսեցի ամեն ինձ փոխել այնպես, ինչպես գիրքն է խորհուրդ տալիս», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր