ՊՍԺ-ն հայտարարեց Տուխելի պաշտոնանկության մասին
Մարզիչ Տոմաս Տուխելը հեռանում է ՊՍԺ-ից: Գերմանացու հետ պայմանագիրը խզելու որոշումը կայացվել է թիմի մարզական ցուցանիշների խորը վերլուծությունից հետո, հայտնում է փարիզցիների մամլո ծառայությունը:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Տոմաս Տուխելին և նրա շտաբին՝ կատարած աշխատանքի համար: Տոմասը իր աշխատանքում մեծ էներգիա և կիրք է ներդրել և իհարկե, մենք կհիշենք այն լավ ժամանակները, որը միասին ենք անցկացնել: Մաղթում եմ լավագույնը նրան», ասել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին:
Տուխելը ՊՍԺ-ն գլխավորել է 2018-ի հուլիսին: Նրա ղեկավարությամբ թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 127 հանդիպում՝ 95 հաղթանակ, 12 ոչ-ոքի և 20 պարտություն:
Փարիզցիները նվաճել Ֆրանսիայի երկու չեմպիոնական տիտղոս, Ֆրանսիայի գավաթը, Լիգայի Գավաթը: Այս օգոստոսին ՊՍԺ-ն հասավ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Նշվում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն: