21213 դիտում
22:25 10-01-2016
Վայոց Ձորի մարզում կաթսայատան հնոցապանը «Mercedes»-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում, նա և վիրավոր երկվորյակ քույրերը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Արթուր Մաշուրյանը իր վարած «Mercedes» 34 FV 897 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտւց դեպի ձախ և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մաշուրյանը, նրա ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ 32-ամյա Աշխեն Մարգարյանը և 32-ամյա Թեհմինե Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մաշուրյանը աշխատում է ոստիկանության Գորիսի բաժնի կաթսայատանը՝ որպես հնոցապան, իսկ վիրավորներ Ա. և Թ. Մարգարյանները երկվորյակ քույրեր են: Աշխենը աշխատում է Որոտանի միջնակարգ դպրոցում՝ հայոց լեզվի ուսուցչուհի:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
13202 դիտում
09:31 26-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «Toyota»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ