Ադրբեջանական բաշիբոզուկի կողմից սպանված 20-ամյա զինվորը ընտանիքի միակ տղան էր, մայրն էլ երկար տարիներ աշխատում է Գավառի մանկատանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվար 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասում ադրբեջանական բաշիբոզուկի կողմից արձակած կրակոցից մահացած զինծառայող 20-ամյա Արամայիս Ոսկանյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր:
Նա ծառայությունը ավարտելուց հետո ուսումը պետք է շարունակեր Երեւանի Պետական Ագրարային համալսարանում: Մայրը՝ Անուշ Ոսկանյանը, երկար տարիներ աշխատում է Գավառի մանկատանը եւ միշտ սրտացավ ու մայրական վերաբերմունք է ցուցաբերել մանկատան սաների նկատմամբ:
Ա. Ոսկանյանն ուներ 3 աղջիկ, իսկ Արամայիսը նրա միակ որդին էր: Հայրը՝ Յուրի Ոսկանյանը, նախկինում աշխատել է Գավառի հարկային տեսչությունում եւ նախկին գործընկերների ու գավառցիների կողմից բնութագրվում է դրական: