7664 դիտում
13:37 09-01-2016
38-ամյա Արմենը ընկերուհու՝ Հայաստանից մեկնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, ծեծել նրան եւ ոչ միայն
38-ամյա Արմեն Վալերի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գտնվող ջրատարի մոտ ընկերուհու՝ Իրա Խուդիյանի՝ ՀՀ-ից մեկնելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում՝ դիտավորությամբ ձեռքերով 4-5 ապտակ է հասցրել նրա դեմքին:
Այդ ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ Ի. Խուդիյանի՝ ՀՀ-ից մեկնելը դժվարացնելու նպատակով վերջինիս պաշտոնական փաստաթղթերը՝ ծննդյան վկայականը, անձնագիրը, նույնականացման քարտը, սոցիալական քարտն ու դիպլոմը ջրատարը գցելու միջոցով ոչնչացրել է:
Բացի այդ, Ա. Միրզոյանը նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող «էդեմ» հյուրանոցային համալիրի թիվ 2 հյուրասենյակում դարձյալ Ի. Խուդիյանի ՀՀ-ից մեկնելու հարցի շուրջ կենցաղային հողի վրա վիճաբանել է Ի. Խուդիյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով 2-3 ապտակ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեaկան օրենսգրքի 118 հոդվածի եւ 324 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան