2356 դիտում
17:00 04-03-2016
Ինչպես պատժվեց Արմենը, ով, դեմ լինելով Հայաստանից մեկնելու ընկերուհու որոշմանը, ծեծել էր նրան, իսկ փաստաթղթերը գցել ջրատարը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեղադրվում է այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Աբովյան - Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կիլոմետր հատվածում գտնվող ջրատարի մոտ ընկերուհու՝ Իրա Սամսոնի Խուդիյանի՝ ՀՀ-ից մեկնելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում՝ դիտավորությամբ ձեռքերով 4-5 ապտակ է հասցրել նրա դեմքին և նրա առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ ձախ ստորին կոպի արյունազեղման ձևով, ապա այդ ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ Իրա Խուդիյանի՝ ՀՀ-ից մեկնելը դժվարացնելու նպատակով վերջինիս պաշտոնական փաստաթղթերը՝ ծննդյան վկայականը, անձնագիրը, նույնականացման քարտը, սոցիալական քարտն ու դիպլոմը ջրատարը գցելու միջոցով ոչնչացրել է:
Բացի այդ, Ա. Միրզոյանը նույն օրը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գտնվող «էդեմ» հյուրանոցային համալիրի թիվ 2 հյուրասենյակում դարձյալ Ի. Խուդիյանի ՀՀ-ից մեկնելու հարցի շուրջ կենցաղային հողի վրա վիճաբանել է Ի. Խուդիյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով 2-3 ապտակ է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Արմեն Միրզոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Նմանատիպ նյութեր
7661 դիտում
13:37 09-01-2016
38-ամյա Արմենը ընկերուհու՝ Հայաստանից մեկնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, ծեծել նրան եւ ոչ միայն
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար