6322 դիտում
17:35 23-05-2015
22-ամյա Անդրանիկը խանդի հողի վրա ջարդել է ընկերուհու հեռախոսը եւ մի քանի անգամ ծեծել նրան, բայց ազատվել է պատժից, քանի որ աղջիկը նրան ներել է
22-ամյա Անդրանիկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խանդի հողի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մտերմուհի Նարինե Պողոսյանին պատկանող զգալի չափերով՝ 55.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը դիտավորությամբ հարվածել է պատին, ինչի հետևանքով այն վնասվել է և օգտագործման համար դարձել ոչ պիտանի, իսկ Ն. Պողոսյանի դիտողությունից հետո նույն ժամանակ ծեծի է ենթարկել նրան` պատճառել ֆիզիկական ցավ:
Նույն օրը Անդրանիկ Ղուկասյանը Ն. Պողոսյանից կրկին վերցրել է վերոհիշյալ «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը, գցել հատակին, ոտքով փշրելով վերջնականապես ոչնչացրել է այն եւ մի քանի անգամ ծեծել Ն. Պողոսյանին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Անդրանիկ Ղուկասյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել տուժողի և ամբաստանյալի հաշտվելու հիմքով և խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալու մասին, վերացնել:
Նմանատիպ նյութեր
4522 դիտում
16:48 30-04-2016
Ինչի՞ արդյունքում է պատժից ազատվել խանդի հողի վրա կնոջը ծեծած Անդրանիկը
2205 դիտում
22:03 06-02-2014
Վաղարշյան փողոցում 37-ամյա երիտասարդը ծեծել է Սվետլանա Շմիդերին, բայց աղջիկը նրան ներել է
1848 դիտում
17:26 11-02-2014
23-ամյա երիտասարդը խանդի հողի վրա առանձնակի դաժանությամբ ծեծել է նախկին ընկերուհուն
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»