211652_close_icon

Արաբկիր վարչական շրջանում ձնամաքրման աշխատանքները փողոցներից անցել են մայթեր ու բակային տարածքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count18733 դիտում article-date 14:55 05-01-2016
Արդեն քանի օր է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական շրջանում չեն դադարում ճանապարհների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքները կատարվում են մինչև կեսգիշեր, երբեմն էլ՝ մինչև լուսաբաց, և ողջ գործողություններին հետևում է վարչական շրջանի ղեկավարը: Շատ տեղերում ձնամաքրման աշխատանքները դանդաղում են, քանի որ բնակիչներն իրենց տրանսպորտային միջոցները կայանել են, ինչի պատճառով բակերում տեխնիկան մեծ դժվարությամբ է աշխատում: Մաքրվում է շքամուտքերի աստիճանների կուտակված ձյունը, տանիքներից հեռացվում են մարդաբոյ սառցաբեկորները և աշխատանքներն անդադար գրաֆիկով շարունակվում են նաև գիշերային ժամերին: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր