211652_close_icon
views-count3174 դիտում article-date 18:12 15-12-2016

Ձնամաքրման աշխատանքները տեղափոխվել են բակեր, միջբակային տարածքներ, մայթեր ու աստիճանային հարթակներ

Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ՝ ձնամաքրման մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև մայթերում, բակային ու միջբակային տարածքներում, աստիճանավանդակներում, այգիների արահետներում: Գործընթացն իրականացվում է մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ՝ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում  են անդադար ժամանակացույցով: Ձնամաքրման ընթացքին տեղերում շարունակում են հետևել վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները:

Նմանատիպ նյութեր