Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է` ինքնաթիռում առկա կասկածելի իրի պատճառով
                        Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կասկածելի իրի առկայության մասին ահազանգից հետո հետաձգվել է ռուսական «Յուտէյր» ավիաընկերության Մոսկվա-Սոչի չվերթը: Այս մաիսն հայտնում է Life. News-ը:  
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այն բանից հետո, երբ օդանավի ուղևորներից մեկը  հայտարարել է կասկածելի իրի առկայության մասին, ինքնաթիռի հրամանատարը որոշել է տարհանել ինքնաթիռի բոլոր ուղևորներին և մանրամասնությամբ զննել ողջ ինքնաթիռը:
 
Ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են Վնուկովո օդանավակայանի սպասասրահ: Թռիչքը հետաձգվել է մի քանի ժամով:
 
Այս պահին օդանավում աշխատում են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու կինոլոգները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

