Իսպանիա. «Բարսելոնան» տարին անհաջող սկսեց. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրը մեկնարկեց անակնկալով. առաջատարը`«Բարսելոնան», համանուն քաղաքի «Էսպանյոլին» չկարողացավ հաղթել և խաղն ավարտվեց 0:0:
Կատալոնացիները ամբողջ խաղի ընթացքում հսկայական առավելություն ունեին, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, անհավանական դիրքերից վրիպեցին, մի քանի անգամ դարպասաձողերին հարվածեցին, սակայն այդպես էլ գոնե մեկ գնդակ չկարողացան ուղարկել մրցակցի դարպասը:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 39 միավորով շարունակում է մնալ 1-ին տեղում, սակայն նրան կարող է շրջանցել Մադրիդի «Ատլետիկոն», որն ունի 38 միավոր:
[b]Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
[/b]«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 0:0



