Իսպանիա. «Բարսելոնան» առաջնությունը սկսեց համերգով, Սուարեսը` հեթ-տրիկի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնարկեց Իսպանիայի առաջնությունը, որի 1-ին տուրում չեմպիոնը` «Բարսելոնան», իսկական համերգ տվեց «Կամպ Նոու» մարզադաշտում` 6:2 հաշվով հաղթելով «Բետիսին»:
Կատալոնացիները ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին, երկու տասնյակ գոլային պահեր ստեղծեցին, և եթե չլիներ «Բետիսի» դարպասապահ Ադանի փայլուն խաղը, ապա հաշվի տարբերությունը շատ ավելի մեծ կլիներ:
Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսն արդեն առաջին խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին և «Բետիսի» հարձակվող Ռուբեն Կաստրոն:
Նշենք, որ խաղից հետո «Բարսելոնային» հրաժեշտ տվեց դարպասապահ Կլաուդիո Բրավոն, որը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
[b]Իսպանիայի առաջնություն, 1-ին տուր
[/b]
«Բարսելոնա» - «Բետիս»՝ 6:2
Արդա Թուրան, 6, Լիոնել Մեսի, 37, 57, Լուիս Սուարես, 42, 56, 82 - Ռուբեն Կաստրո, 21, 84