Ռաուլ. Հուսով եմ, Բենիտեսին չեն հեռացնի «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդ Ռաուլը հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնանկ չի լինի:
«Ռեալը» թոփ ակումբ է, և բացասական արդյունքները անառողջ մթնոլորտ են ստեղծում: Թիմը հրաշալի մարզիչ ունի, որը բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, ինչը նրա աշխատանքի որակի մասին է խոսում:
Որպես «Ռեալի» ներկայացուցիչ, ցանկանում եմ, որ թիմի գործերը հաջող ընթանան, իսկ Բենիտեսն էլ մնա իր պաշտոնում: Որոշումը նախագահն է ընդունելու», ասել է Ռաուլը:
Նշենք, որ իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, թիմի խաղացողները պահանջում են Բենիտեսին հեռացնել: Սակայն Ֆլորենտինո Պերես պնդել է, որ այս տարին թիմը կավարտի Բենիտեսի գլխավորությամբ:


