Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ» - «Ատլետիկո» խաղից առաջ հույս է հայտնել, որ իր հարազատ ակումբին կհաջողվի նվաճել բաղձալի գավաթը:
« «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն արժանմիորեն են հասել եզրափակիչ: Ներկայումս այս երկու ակումբները լավագույնն են Եվրոպայում: Մեզ հարկ կլինի դիտել իսպանական եզրափակիչ, ինչը ինձ համար շատ հաճելի է: Համոզված եմ, որ մեծ հաճույք կստանամ խաղը դիտելուց: Հուսով եմ «Ռեալ»-ը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը»,-ասել է Ռաուլը: