Ֆլորենտինո Պերես. Խնդրում եմ երկրպագուներին աջակցել «Ռեալին» և Բենիտեսին
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
«Բենիտեսը վայելում է մեր աջակցությունը: Մենք վստահում ենք նրան:
Ես հասկանում եմ երկրպագուների զայրույթը: Սակայն կարծում ենք, որ այժմ սառնասրտության, լուրջ և համատեղ աշխատանքի ժամանակն է:
Խնդրում եմ երկրպագուներին աջակցել «Ռեալին» և ֆուտբոլիստներին: «Ռեալը» շատ վատ խաղաց «Բարսելոնայի» հետ: Սակայն դա չի նշանակում, որ խաղացողները սխալ են մոտենում աշխատանքին:
Միևնույն ժամանակ ես հարգում եմ երկրպագուների բոլոր ելույթները: Հասկանալի է, որ «Ռեալի» երկրպագուները ավելի պահանջկոտ են:
Ինչ վերաբերում է կոնկրետ խաղին ընտրվող կազմին, ապա մարզիչն ազատ է կազմի ընտրության հարցում: «Ռեալը» շատ մարզիչներ է ունեցել, և նրանցից յուրաքանչյուրը ազատ է կազմի ընտրության հարցում», ասել է Պերեսը: