Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դադարեցրել է կուսակցական գործունեությունը
Օրեր առաջ Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռացած Իրակլի Ղարիբաշվիլին դադարեցրել է իր կուսակցական գործունեությունը, հաղորդում է News Geօrgia-ն:
«Մենք ցանկանում էինք, որպեսզի նա մնա կուսակցությունում, սակայն, որքան ինձ հայտնի է, հեռանում է»,-ասել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն:
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել այն մասին, որ Ղարիբաշվիլին կարող է նշանակվել Վրաստանի ազգային բանկի նախագահի պաշտոնում:
Վարչապետի պաշտոնն այժմ զբաղեցնում է նախկին արտգործնախարար գեորգի Կվիրիկաշվիլին: