Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է ղեկավարել երկրի ազգային բանկը
Օրեր առաջ հրաժարական ներկայացրած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է նշանակվել այդ երկրի Ազգային բանկի նախագահ՝ փոխարինելով այդ պաշտոնում Գեորգի Կադաղիձեին, գրում են վրացական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Ղարիբաշվիլին բոլորի համար անսպասելի հայտարարեց վարչապետի պաշտոնը լքելու իր որոշման մասին: Ներկայիս Վրաստանի ազգային բանկի նախագահ Կադաղիձեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղելավարման օրոք նշանակված այն քիչ պաշտոնյաներից է, որ շարունակում է պաշտոն զբաղեցնել: Վերջինիս պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016 թվականին: