27651 դիտում
13:52 29-12-2015
Մասիսի ոստիկանները որոնում են խոզի բդերը գողացող 38-ամյա երիտասարդին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները որոնում են Opel մակնիշի 34 ZM 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդին, ով կասկածվում է դեկտեմբերի 28-ին Արարատի մարզի Խաչփառ գյուղում գողություն կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20:30-ի սահմաններում, նշված Opel-ով անհայտ անձը գյուղի 18-րդ փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող, 26-ամյա Գեորգի Հովհաննիսյանին պատկանող մթերային խանութի առջև տեղադրված մետաղյա ձողի վրայից գողացել է 2 խոզի բուդ և դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող անձը Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 38-ամյա Սմբատ Չոբանյանն է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ բդերն ու այն գողացողին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4715 դիտում
16:50 18-11-2018
Մասիսի ոստիկանները հայտնաբերել են անվադողեր գողացող երկու երիտասարդի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
36409 դիտում
11:18 19-01-2015
Ոստիկանությունը որոնում է Երևանում առանձնակի դաժանությամբ 27-ամյա երիտասարդին սպանած 27-ամյա երիտասարդին