36331 դիտում
11:18 19-01-2015
Ոստիկանությունը որոնում է Երևանում առանձնակի դաժանությամբ 27-ամյա երիտասարդին սպանած 27-ամյա երիտասարդին
Այսօր՝ հունվարի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսակյան 18 Ա շենքի 25 բնակարանում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանվածը 27-ամյա Վազգեն Դալլաքյանն էր, ով բնակվում էր Բաշինջաղյան 179 շենքի 24 բնակարանում և դանակի մի քանի հարվածներ էր ստացել, այդ թվում՝ դեմքի մասում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը սպանությունը կատարելու կասկածանքով որոնում են Երևան քաղաքի Սիսակյան 18 Ա հասցեի 25 բնակարանի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գրիշայի Աբրահամյանին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը, որն ավատվել է սպանությամբ, տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ: