Անգլիա. «Չելսիի» հերթական զոհը անպարտելի «Տոտենհեմն» էր, «Լիվերպուլը» ետ չմնաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ` 2:1:
Սա «Տոտենհեմի» առաջին պարտությունն էր առաջնությունում, իսկ Անտոնիո Կոնտեի թիմը շարունակում է փառահեղ հաղթարշավը. սա «Չելսիի» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր:
Իր հերթին հաղթանակ տարավ առաջատարներից ևս մեկը` «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի թիմը իր դաշտում 2:0 հաշվով հաղթեց ետնապահներից մեկին` «Սանդերլենդին»
Այս խաղերից հետո «Չելսին» վաստակեց 31 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» 30-ական միավոր ունեն:
[b]Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
[/b]«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:1
Պեդրո, 45, Վիկտոր Մոզես, 51 – Կրիստիան Էրիկսեն, 11
«Լիվերպուլ» - «Սանդերլենդ»՝ 2:0
Դիվոկ Օրիջի, 75, Ջեյմս Միլներ, 90+1 (11մ)