Հարավային Ամերիկայում ջրհեղեղների հետևանքով 150 հազար մարդ է տարհանվել
                        Ավելի քան 150 հազար մարդ է տարհանվել Պարագվայում, Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների պատճառով, հաղորդել է BBC-ն:
Վերջին օրերին հորդառատ անձրևների հետևանքով կտրուկ բարձրացել է գետերում ջրի մակարդակը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չի հաղորդվում: 
Պարագվայում, որն ավելի շատ է տուժել, այդ երկրի նախագահ Օրասիո Կարտեսը արտակարգ դրություն է հայտարարել: Տարհանմանը հատկացվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

