Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել
                        Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով 50 հազարից ավելի մարդ ստիպված լքել է իր տունը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Առավելապես տուժել են Սանտա Կատարինա նահանգի արևմտյան շրջանները։ Այդ նահանգի 14 համայնքներում Արտակարդ իրադրություն է հայտարարվել։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում են ճանապարհների մեծ թվով սողանքները։
Աղետը տարածվել է նաև Ռիու-Գրանդի դու-Սուլ նահանգում։ Արգենտինային և Ուրուգվային սահմանակից շրջաններում  Ուրուգվայ գետի մակարդակն ավելի քան 19 մետրով  բարձրացել է։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

