Չինաստանում ջրհեղեղների հետևանքով տուժել է ավելի քան 200 հազար մարդ
Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան֊Ույգուրի ինքնավար շրջանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է 236 հազար մարդ, ևս 4 մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։
Ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ ջրհեղեղից տուժել են 27 քաղաքներ և ինքնավար շրջանի գավառներ։ Վատ եղանակային պայմանների հետևանքով տարհանվել է ավելի քան 3 հազար բնակիչ։ Ընդհանուր վնասի չափն արդեն 44 մլն դոլար է կազմել։ Աղետի գոտի հումանիտար օգնություն է հասցվել։