Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով 150 հազար մարդ է տարհանվել. անհետ կորածների թիվը հասել է 10-ի
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով տարհանվել է 150 հազար մարդ: Այս մասին հայտնում է ABC լրատվականը:
Անհետ կորածների թիվը հասել է 10-ի:
ՀԻշեցնենք որ Ճապոնիայի Իբարաքի ենթակառուցվածքում ջրհեղեղի հետեւանքով տարհանվել էր ավելի քան 90 հազար մարդ: Մեկ հոգի անհետ կորած էր համարվում, 12-ը վնասվածքներ էին ստացել: Փրկարարները ուղղաթիռներով տարհանում էին տների տանիքներին գտնվող բնակիչներին: