953 դիտում
20:27 24-12-2015
Աշխատանքի տեղավորման հնարավորություններ՝ սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների համար
Կառավարության 2012թ. օգոստոսի 2-ին ընդունած համապատասխան որոշմամբ սահմանվել են «Հանգրվան» ՊՈԱԿ-ի նպատակները, որոնցից են սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը, սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը, բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպումը և այլն:
Այդ կացարաններում բնակվող անձանց սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել այդ որոշման մեջ: Այսպիսով, առաջարկվում է լուծել սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչներին աշխատանքի տեղավորման հնարավորություններ ստեղծելու հարցը` ՊՈԱԿ-ին գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու հնարավորություն տալու միջոցով:
Միաժամանակ, գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված մթերքների վաճառքից ստացված միջոցներով ՊՈԱԿ-ը կհոգա նաև իրեն հանձնված գույքի վերանորոգման կարիքները: Սոցիալական տան կացարանները գտնվում են ՀՀ տարբեր մարզերում, իսկ դրանք ստացող շահառուները տարբեր սոցիալական խմբերին պատկանող անձինք են, որոնց մեծ մասը մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են:
Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներքո գործում են պետական կարգավորման թվով 11 ակտիվ ծրագրեր: Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում գործնականում կամբողջականացվեն և առավել կնպատակասրվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները, որոնց գործադրումը բխում է զբաղվածության պետական քաղաքականության հիմնական նպատակից և սկզբունքներից:
Մասնավորապես, նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում նպատակաուղղված են` վերջին մեկ տարվա իրավակիրառական պրակտիկայում վեր հանված խնդիրների լուծմանը` ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացման նպատակով, երկու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար քվոտայի պահանջի կատարման` ՀՀ օրենսդրության պահանջների պարզեցմանը և ամբողջականացմանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ հաստատվել է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի (ՎԱԾ) կազմման և իրականացման կարգը:
Նմանատիպ նյութեր
1813 դիտում
10:42 02-12-2014
Կապանի քաղաքապետին հիմնականում դիմում են աշխատանքի տեղավորման հարցով
1610 դիտում
22:45 14-03-2015
Աշխատանքի տեղավորման հարցերով դիմած բնակիչներին Լոռու մարզպետն առաջարկել է հետևել աշխատատեղերի մրցույթներին
1021 դիտում
21:39 02-10-2023
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը
Այս բաժնից
4594 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
889 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին