Աշխատանքի տեղավորման հարցերով դիմած բնակիչներին Լոռու մարզպետն առաջարկել է հետևել աշխատատեղերի մրցույթներին
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար, թեև նրանց թվում կային նաև Ալավերդի, Պրիվոլնոյե, Ղուրսալի, Ձորագետ համայնքների բնակիչներ:
Ընդունելության էին եկել երեք տասնյակից ավելի քաղաքացիներ: Նրանցից 13-ը մարզի ղեկավարին դիմեց սոցիալական օգնության խնդրանքով: Ա. Նալբանդյանը խոստացավ ֆինանսական օգնություն տրամադրել դիմումներն ուսումնասիրելուց հետո: Առողջապահական խնդիրներով դիմած 3 քաղաքացու ևս մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցել: Աշխատանքի տեղավորման հարցերով եկած 4 բնակիչների մարզպետն առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին, դիմել գործատուներին՝ հնարավորության դեպքում պատրաստակամություն հայտնելով նաև աջակցել: Կոմունալ- կենցաղային հարցերով դիմողներին նա խորհուրդ տվեց դիմել համապատասխան կառույցներին, համայնքների ղեկավարներին:
Բնակարանային պայմանների բարելավման հարցերով եկածներին պարզաբանվեց, որ մարզպետարանը ներկա դրությամբ նմանատիպ ծրագրեր չի իրականացնում: