ՊՍՎ-ի 2 ֆուտբոլիստ ձերբակալվել է ոստիկանների հետ ծածկռտուքից հետո. տեսանյութ
Հոլանդական ՊՍՎ-ի դարպասապահ Յերուն Զուտը և կիսապաշտպան Մաքսիմ Լեստյենը ձերբակալվել են Էյնդհովենի ոստիկանության կողմից:
Գիշերային բարից դուրս գալով՝ ժամը 4:15-ի մատույցներում ֆուտբոլիստները ընդհարվել են տաքսիների կայանատեղիում: Միջադեպի վայր ժամանած ոստիկանները փորձել են ձերբակալել Լեստյենին, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել: Իր խաղընկերոջը օգնության է հասել Զուտը: Արդյունքում ոստիկանները ձերբակալել և բաժին են տարել երկու ֆուտբոլիստին, ինչպես նաև երկու կնոջ ու մի տղամարդու, ովքեր այդ ամբողջ ընթացքում խանգարել էին ոստիկանների աշխատանքին:
Դատարանը երկու կռվարարների նկատմամբ արդեն վճիռ է կայացրել. դարպասապահը տուգանվել է 595 եվրոյով, Լեստյենը ավելի խոշոր տուգանք կվճարի, որի չափը դատարանն ավելի ուշ կհայտնի:



