«Ատլետիկո»-ՊՍՎ. խաղից առաջ հյուրերի երկրպագուները Մադրիդում զվարճացել են մուրացկանների վրա. տեսանյութ
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան «Ատլետիկո»-ՊՍՎ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/16/79751/]խաղից[/url] (0:0; 8:7) առաջ հոլանդական թիմի երկրպագուները Մադրիդում զվարճացել են` մանրադրամներ շպրտելով մուրացկաններին:
Սրճարաններից մեկում հավաքված երկրպագուների խումբը աղմկոտ վանկարկումներով վիրավորել է մուրացկան կանանց` պարբերաբար մանրադրամներ շպրտելով նրանց ուղղությամբ:
Այս դրվագին ականատես տարեց մի իսպանացի փորձել է զսպել հոլանդացի երկրպագուներին, ասելով. «Լավ բան չեք անում, դուք տականք եք»: