211652_close_icon
views-count2616 դիտում article-date 14:22 23-12-2015

Բենիտեսը վերջնականապես գժտվել է «Ռեալի» խաղացողների հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնվել է պաշտոնանկության եզրին: Չնայած Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակին (10:2), 55-ամյա մասնագետը մոտակա օրերին կարող է հեռացվել իր պաշտոնից և դեկտեմբերի 30-ին «Սոսյեդադի» հետ խաղին թիմը խաղադաշտ դուրս բերի նոր մարզիչ, հայտնում է Cadena SER-ը: Աղբյուրի համաձայն, թիմը և Բենիտեսը վերջնականապես են գժտվել և այժմ ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ մարզիչը մնա իր պաշտոնում:

Նմանատիպ նյութեր