Պաշտոնական. Բենիտեսը նշանակվեց «Ռեալի» գլխավոր մարզիչ
Այսօր իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես գլխավորեց Մադրիդի «Ռեալը»: Իսպանացի մասնագետի հետ երեք տարվա պայմանագիր է կնքվել:
Այսօր՝ ավելի ուշ, Բենիտեսը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կտա առաջին ասուլիսը:
Նշենք, որ Բենիտեսը Մադրիդում կվաստակի տարեկան 4 միլիոն եվրո: Իսպանացին «արքայական» ակումբի համակարգում արդեն աշխատել է 1989-1994 թվականների՝ երիտասարդական թիմի մարզչի, իսկ այնուհետև՝ առաջին թիմի գլխավոր մարզչի օգնականի դերում:
Հիշեցնենք, որ Բենիտեսը «Ռեալում» փոխարինեց Կառլո Անչելոտիին: