Վրաց հայտնի ֆուտբոլիստը Թբիլիսիում վրաերթի զոհ է դարձել
Նախկինում ճանաչված վրաց ֆուտբոլիստ, ՈւԵՖԱ-ի աշխատակից, 46-ամյա Դավիդ Պետրիաշվիլին դեկտեմբերի 21-ին զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, ճանապարհի բանուկ հատվածում նրան վրաերթի է ենթարկել ոստիկանական մեքենան:
Պետրիաշվիլին 1990-ականներին հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյի» կազմում: Ճակատագրի հեգնանքով, նրա հայրը՝ նույնպես նախկինում հայտնի ֆուտբոլիստ Գուրամ Պետրիաշվիլին, 2002 թվականին նույնպես զոհվել է վրաերթի արդյունքում:
ՈւԵՖԱ-ն իր ցավակցությունն է հայտնել Պատրիաշվիլիի ընտանիքին:


