Վախճանվել է հայտնի վրաց և խորհրդային դերասան Բաադուր Ծուլաձեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թբիլիսիում 83 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ, սցենարիստ և ռեժիսոր Բաադուր Ծուլաձեն:
1960-ականներից Ծուլաձեն «Վրաստան-ֆիլմ» կինոստուդիայում էր աշխատում՝ որպես ռեժիսոր և դերասան:
Կինոյի սիրահարներին Ծուլաձեն առավել հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք էին՝ «Բուրատինոյի արկածները», «Տերևաթափ», «Եղեք իմ ամուսինը», «Շիկահերը անկյան մոտ»: Ընդհանուր առմամբ կինոյում մոտ 90 դեր է խաղացել, ինչպես նաև՝ 10 ֆիլմի ռեժիսոր է հանդիսանում: