Toyota կոնցեռնը վառելիքի մատակարարման համակարգում հայտնաբերված խոտանի հետ կապված 423,000 Լյուքս դասի ավտոմեքենա է հետ կանչել: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Խնդիրը լուրջ է, քանի որ կարող է հրդեհի առաջացման պատճառ հանդիսանալ: Հետ են կանչվել 2006-2011 թվականներին արտադրված 5 մոդելներ, ներառյալ՝ Lexus GS-ը: Հետ կանչված ավտոմեքենաների մեծ մասը վաճառվել է ԱՄՆ-ում, մի մասն էլ Ճապոնիայում: