«Ռիվեր Փլեյթը» ներողություն է խնդրել Մեսիից ու «Բարսելոնայից»
Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» ներողություն է խնդրել Տոկիոյի օդանավակայանում տեղ գտած միջադեպի համար:
«Լիոնել Մեսիի հանդեպ բռնության փաստը առթիվ հայտարարում ենք, որ դատապարտում ենք տեղի ունեցածը:
Մենք ներողություն ենք խնդրում Մեսիից ու «Բարսելոնայից»: Բացի այդ, շնորհավորում ենք «Բարսելոնային» աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու առթիվ», նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Ռիվեր Փլեյթին» հաղթելուց հետո օդանավակայանում արգենտինական ակումբի երկրպագուներից մեկը թքել էր Լիոնել Մեսիի վրա:


