1406 դիտում
15:15 21-12-2015
Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո՝ Ավստրիայի ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում
Դեկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության կազմակերպած երեկո` նվիրված Կոմիտաս վարդապետին:
Ձեռնարկին իրենց մասնակցությունն էին բերել խոստումնալից հայ արվեստագետներ` երգչուհի Աստղիկ Խանամիրյանը և դաշնակահարուհի Անի Սարիբեկյանը: Որպես բանախոս երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյանը, որը ներկայացրեց դրվագներ Կոմիտաս Վարդապետի կյանքից և նրա ստեղծագործական անհարթ ուղին:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ավստրո-հայկական մշակութային ընկերությանը՝ տարիներ շարունակ Ավստրիայում հայկական մշակույթը քարոզելու, երկու երկրների միջև քաղաքակրթական կամուրջներ հաստատելու համար: Նա իր գոհունակությունը հայտնեց երեկոյի կազմակերպման և արվեստագետների ելույթների կապակցությամբ և երեկույթին ներկա մշակույթի գործիչներին հորդորեց Հայաստան մեկնելիս այցելել Երևանյան պանթեոնի հարևանությամբ գտնվող Կոմիտաս Վարդապետի նորաբաց թանգարանը:
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
11:27 22-02-2016
Շահե վարդապետին շնորհվել է ծայրագույն վարդապետության աստիճան
2178 դիտում
15:06 12-05-2016
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում անցկացվեց hուշ-երեկո երեկո՝ նվիրված զոհված ազատամարտիկ Դավիթ Սարապյանին
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»