211652_close_icon

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում անցկացվեց hուշ-երեկո երեկո՝ նվիրված զոհված ազատամարտիկ Դավիթ Սարապյանին

views-count2364 դիտում article-date 15:06 12-05-2016
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում կազմակերպվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող, դպրոցի նախկին աշակերտ Դավիթ Սարապյանի՝ Դևի 50-ամյակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառման շրջանակում ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների հիշատակը, որոնք, ինչպես և Դավիթ Սարապյանը, զոհվեցին հանուն հայրենիքի: Երեկոյի ընթացքում երիտասարդներն ու դպրոցի աշակերտները ներկայացրել են Դևի կարճ, բայց հերոսական դրվագներով լեցուն կյանքի ճանապարհն ու թղթին հանձնված նրա այն մտքերը, որոնցով այսօր առաջնորդվում են դպրոցի աշակերտները: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, ինչպես նաև Դևի մարտական ընկերները: Հյուրերը ծանոթացել են նաև ուսուցիչների ջանքերով դպրոցում ձևավորված Դավիթ Սարապյանի հուշանկյունին: Միջոցառումն ուղեկցվել է ազգային մարտական երգերով և ռազմապարերով:

Նմանատիպ նյութեր