Ինդոնզիայում ավիաշոուի ժամանակ գերձայնային կործանիչ է ընկել. կա 2 զոհ
Ինդոնեզիայում նախօրեին կայացած ավիաշոուի ժամանակ վթարվել է գերձայնային Т-50 Golden Eagle կործանիչը: Այս մաիսն հայտնում է ТАСС-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ճավայի կղզում: Ըստ տեղի Ռազմաօդային ուժերի ներկայացուցչի` կործանիչը ընկել է թռիչքուղուց քիչ հեռու, 2 օդաչուները տեղում մահացել են:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: