Թաիլանդում երեխաների համար կազմակերպված ավիաշոուի ժամանակ կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թաիլանդի հարավում երեխաների համար անցկացվող ավիացիոն շոուի ժամանակ վթարվել է շվեդական JAS 39 Gripen կործանիչը։ Այդ մասին հայտնել է Bangkok Post-ը։
Թերթի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր, Սոնգհլա նահանգի Հաթյայ քաղաքում, տեղի ժամանակով ժամը 09։27-ին։
Ինքնաթիռը վայր է ընկել, երբ օդաչուն թռիչքուղուց վերև անսպասելի հարձակողական մանևր էր կատարում։ Ողբերգական դեպքից հետո փակվել է օդանավակայանը, իսկ կոմերցիոն բոլոր չվերթները տեղափոխել են այլ օդանավակայան։