211652_close_icon

Չինաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է ընկել. կա 4 զոհ

views-count3602 դիտում article-date 19:17 15-09-2016
Չինաստանի Շիցզյացժուան քաղաքում ընթացող ավիաշոուի ժամանակ փոքր շարժիչով ինքնաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է China Radio-ն: Ինքնաթիռում գտնվող 4 հոգին, ընդ որում՝ օդաչուն, զոհվել են: Բարեբախտաբար, ինքնաթիռը ընկել է հանդիսատեսից հեռու՝ դաշտամիջյան հատվածում և նրանցից ոչ ոք չի տուժել: Միջադեպից անմիջապես հետո ժամանած ոստիկաններն ու փրկարարները տարհանել են հանդիսատեսներին անվտանգ տարածք: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր