1473 դիտում
21:23 18-12-2015
Թումոյում տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի մասին` Next Generation Anti-Corruption Game նախագծի մշակման ներկայացումը. ֆոտոռեպորտաժ
Դեկտեմբերի 16-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Next Generation Anti-Corruption Game նախագծի մշակման ներկայացումը:
Նախագիծը կֆինանսավորվի Եվրոպական Միության եւ կիրականացվի Թումոյի կողմից: Նախագիծը միտված է ուսանողներին ցուցադրելու՝ ինչպես պայքարել կոռուպցիայի տարբեր ձեւերի դեմ՝ անկախ դրանց մասշտաբներից եւ իրավիճակների
զանազանությունից: Բջջային խաղը լինելու է ինտերակտիվ եւ զվարճալի: Այն կգրավի խաղացողին եւ կօգնի առավելագույնս ընկալել կոռուպցիայի հետեւանքները: Հայաստանում ԵՄպատվիրակության ղեկավար դեսպան Ն. Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին նշեց՝ «Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է: Յուրաքանչյուր երկիր հանդիպում է խոչընդոտների, որ պետք է
հաղթահարել եւ ես համոզված եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կիրականացնի երկիրը զարգացնելու խնդիրը»:
Թումոյի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը մեկնաբանեց՝ «Շատ քիչ են այն խաղերը, որ միաժամանակ եւ՛ կրթական կամ հասարակական թեմա ունեն, եւ՛ հետաքրքիր են խաղացողի համար: Թումոյի ուսանողների առջեւ դրված խնդիրը մեծ է ոչ միայն, որովհետեւ իրենք շոշափելու են կոռուպցիայի պես բարդ թեմա, այլեւ որովհետեւ փորձելու են ստեղծել հասարակական
խնդիրներին անդրադարձող խաղ, որը գրավիչ կլինի օգտատիրոջ համար: Ես կասկած չունեմ, որ իրենք կգտնեն այդ առաջադրանքի լուծումը»:
Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը արտահայտեց իր ոգեւորվածությունը համագործակցության եւ գալիք խաղի առիթով՝ ասելով, որ «Հայկական հասարակության փոխակերպումը սկսվում է երիտասարդության շնորհիվ եւ Թումոն լավագույն վայրն է դրա համար: Մենք ուզում ենք ամեն կերպ աջակցել այս
ընթացքին»:Միջոցառմանը ներկա էին ինչպես Թումո ուսանողներ, այնպես էլ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, Հայաստանում զանազան դեսպանությունների ներկայացուցիչներ եւ տեղական սոցիալական ու իրավաբանական ընկերությունների անդամներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3491 դիտում
17:08 27-04-2017
Տաջիկստանում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են կոռուպցիայի դեմ պայքարի վարչության 17 անդամները
1425 դիտում
19:48 25-08-2022
«Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է և կոռուպցիայի օրինականացում». ՔՈ կուսակցություն
1036 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը