211652_close_icon
views-count1928 դիտում article-date 20:41 16-12-2015

Հայտնի են 2015թ. Հայաստանի լավագույն մարզիկի 14 թեկնածուների անունները

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան անցկացնում է` արդեն ավանդական դարձած, տարվա լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը: Այս տարի Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար ներկայացվել է 14 մարզիկի թեկնածություն: [b]Թաեքվոնդո. [/b]Արման Երեմյան-Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր [b]Սպորտային մարմնամարզություն.[/b] Հարություն Մերդինյան - Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դավթյան-աշխարհի գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ հենացատկում և նժույգթափում՝ բրոնզե մեդալ Արթուր Թովմասյան- աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալ օղակների վրա և Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող [b]Սամբո.[/b] Տիգրան Կիրակոսյան-Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մաքսիմ Մանուկյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր [b]Ծանրամարտ.[/b] Սմբատ Մարգարյան-Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյան- Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալ հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյան-Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն [b]Հունահռոմեական ոճի ըմբշամարտ.[/b] Արթուր Ալեքսանյան- աշխարհի չեմպիոն, Միհրան Հարությունյան-Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր [b]Բռնցքամարտ. [/b]Արամ Ավագյան-Եվրոպայի բրոնզե մեդալակիր [b]Շախմատ.[/b] Լևոն Արոնյան [b]Ֆուտբոլ.[/b] Հենրիխ Մխիթարյան [b]Թիմեր.[/b] Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական- Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ և աշխարհի առաջնության երրորդ տեղ

Նմանատիպ նյութեր