211652_close_icon
views-count2072 դիտում article-date 11:58 20-10-2015

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուների անունները

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է տարվա լավագույն խաղացողին տրվող «Ոսկե գնդակի» 23 հավակնորդների անունները: Հավակնորդներից 6-ը ներկայացնում է ՉԼ-ի հաղթող «Բարսելոնան», 5-ական ներկայացուցիչ ունեն «Բավարիան» և «Ռեալը»: «Ոսկե գնդակի» հավակնորդները. Սերխիո Ագուերո, Յայա Տուրե Կևին դե Բրույնե, (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու, Տոնի Կրոս, Խամես Ռոդրիգես (բոլորը՝ «Ռեալ»), Էդեն Ազար («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ), Անդրես Ինյեստա, Նեյմար, Խավիեր Մասկերանո, Լիոնել Մեսի, Իվան Ռակիտիչ, Լուիս Սուարես (բոլորը՝ «Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի, Թոմաս Մյուլեր, Մանուել Նոյեր, Արյեն Ռոբեն, Արթուրո Վիդալ (բոլորը «Բավարիա»), Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Ալեքսիս Սանչես («Արսենալ»): ՖԻՖԱ-ն հրապարակել է նաև 2015 թվականի լավագույն մարզչի թեկնածուներին: 10 լավագույն մարզիչները. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»), Կառլո Անչելոտի («Ռեալ»), Լորան Բլան (ՊՍԺ), Ունայի Էմերի («Սևիլիա»), Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»), Լուիս Էնրիկե («Բարսելոնա»), Ժոզե Մոուրինյո («Չելսի»), Խորխե Սամպաոլի (Չիլիի հավաքական), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»), Արսեն Վենգեր («Արսենալ»): Նշենք, որ «Ոսկե գնդակի» հաղթողի, ինչպես նաև լավագույն մարզչի անունները հայտնի կդառնան 2016թ. հունվարին Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ:

Նմանատիպ նյութեր