ՖԻՖԱ-ն հրապարակել է Տարվա լավագույն ֆուտբոլիստի 3 թեկնածուների անունները
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածու երեք հավակնորդների անունները:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուներն են` Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:
Նշենք, որ տևական ընդմիջումից հետո այս տարի ՖԻՖԱ-ն առանձին է որոշում լավագույն ֆուտբոլիստին, իսկ «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը` առանձին: