Ֆիլիպինների կենտրոնական հատվածին վրա հասած հզոր՝ «Նոնա» թայֆունը ավերածություններ է գործել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է առնվազն 9 զոհի մասին: Թայֆունը վնասել է էլեկտրահաղորդալարեր, խափանել ջրամատակարարումը: Քամու ուժգնությունը ժամում հասել է 130 կմ-ի:
Տարհանվել է մոտ 800 հազար մարդ, հետաձգվել են 120 ավիաչվերթներ և կանգնեցվել 200 նավերի շարժը: Նշվում է, որ բնակավայրեր կան, որոնց էլեկտրականությունը վերականգնելու համար կարող է պահանջվել 3-4 ամիս:
Նշենք, որ Ֆիլիպինների վրայով տարեկան 20 թայֆուն է անցնում: