1266 դիտում
09:56 15-12-2015
Ֆիլիպիններին վրա է հասել «Մելոր» թայֆունը՝ թողնելով միլիոնավոր բնակիչների առանց էլեկտրականության
Երեկ երեկոյան Ֆիլիպիններին վրա հասած «Մելոր» թայֆունը հասել է երկրի կենտրոնական մասին և սկսել թուլանալ, հայտնում է BBC-ն:
Ներկա պահին, այդ երկրի օդերևութաբանների տվյալներով, այն գտնվում է Ռոմբլո կղզում: Թայֆունի արագությունը կազմում է ժամում 140 կմ-ի, որոշ պահերի՝ 170 կմ/ժ-ի:
Գիշերն այն հասել է Բիկոլ թերակղզի, որտեղ բնակվում է 5,4 մլն մարդ: Տարհանվել է 720 հազար մարդ: Սպասվում է, որ երեկոյան այն հասնելու է Մինդորո կղզի, իսկ հետո՝ Հարավչինական ծով:
Երկրի մոտ 7 նահանգների քանի միլիոն ֆիլիպինցիներ առանց էլեկտրականության են մնացել, մեծապես տուժել են գյուղերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ կան նաև զոհեր, որոնց թիվւ իշխանությունները ճշտում են:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
10:00 16-12-2015
Ֆիլիպիններին վրա է հասել հերթական՝ «Նոնա» թայֆունը. կան զոհեր
1272 դիտում
20:48 06-12-2014
«Խագուպիտ» անունով թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին