«Խագուպիտ» թայֆունը հարվածել է Ֆիլիպինների արևելյան շրջաններին:
Ուժեղ փոթորկի պատճառով սողանքներ են եղել, քամին պոկել է ծառերը և էլեկտրական հոսանքները:
Ավելի քան կես միլիոն մարդ տարհանվել է:
20 շրջաններում դեռևս նախօրեին հայտարարվել էր արտակարգ դրություն և զգուշացվել էր թայֆունի հարվածելու և դրա հետևանքների մասին:
Ռազմական ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության մեջ: