Ճապոնիային վրա է հասել «Հագիբիս» թայֆունը. կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ
Ճապոնիային վրա հասած հզոր՝ «Հագիբիս» թայֆունի զոհ է դարձել 19 մարդ։ Ավելի քան 16-ը համարվում են անհայտ կորած։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությանը։
Վերջին տվյալներով՝ տուժել է մոտ 150 մարդ։
Թայֆունի հետևանքով Տոկիոյի ծովածոցում խորտակվել է պանամական դրոշով մի նավ։ Նավի անձնակազմի 12 անդամներից 9-ը անհետ կորել են։
Երկրում ավելի քան 18 հազար տուն փլուզվել է։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է 27 հազար մարդ։ Աշխատանքները արունակվում են երկրի կենտրոնական, արևելյան ու հյուսիս-արևելյան շրջաններում։