Անգլիա. Խելահեղություն Լիվերպուլում, «Լեսթերի» հեքիաթը շարունակվում է. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրն աչքի ընկավ խելահեղ հանդիպումներով: Ֆանտաստիկ ստացվեց հատկապես կենտրոնական` «Լիվերպուլ»-«Արսենալ» խաղը:
2 թիմն էլ հրաշալի, հարձակողական ֆուտբոլ ցուցադրեցին: Դրամատիկ այս հանդիպումն ավարտվեց 3:3, ընդ որում, Յուրգեն Կլոպի սաները միայն վերջին րոպեին փրկեցին խաղը:
Տուրի մյուս կենտրոնական խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեսթերին»: Եվ նորից Կլաուդիո Ռանիերիի սաները զարմացրին, խաղավերջում պոկելով հաղթանակը: «Տոտենհեմը», որը վերջին շրջանում խելահեղ տեմպ էր հավաքել և ընդհուպ մոտեցել առաջատարներին, չիրացրեց իր բազմաթիվ գոլային պահերը և պատժվեց:
«Մանչեսթեր Սիթին» տանը չկարողացավ հաղթել «Էվերթոնին»` 0:0, իսկ «Չելսին» չհաղթեց «Վեստ Բրոմվիչին»` 2:2:
Այս տուրից հետո նորից երկիշխանություն է` «Արսենալն» ու «Լեսթերը» 43-ական միավոր ունեն, «Մանչեսթեր Սիթին»` 40 միավորով 3-րդն է:
[b]Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
[/b]«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 3:3
Ռոբերտո Ֆիրմինո, 10, 19, Ջոն Ալեն, 90 – Աարոն Ռեմզի, 19, Օլիվյե Ժիրու, 25, 55
«Տոտենհեմ» - «Լեսթեր»՝ 0:1
Ռոբերտ Հուտ, 83
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 0:0
«Չելսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:2
Սեսար Սպիլիկուետա, 20, Գարեթ Մակալուեյ, 74 (ինքնագոլ) – Կրեյգ Գարդներ, 33, Ջեյմս Մաքլին, 86